ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Կասեցվեց դեպի երրորդ աշխարհամարտ տանող հնարավոր ճանապարհներից ևս մեկը

Կասեցվեց դեպի երրորդ աշխարհամարտ տանող հնարավոր ճանապարհներից ևս մեկը
29.06.2025 | 14:14

Պրոքսի կամ միջնորդավորված պատերազմներում և, ընդհանրապես, բոլոր տեսակի պատերազմներում ու, մասնավորապես, Իրանի ու Իսրայելի միջև կարճատև պատերազմից հետո, քննարկման առարկա է դարձել այն հարցը, թե ո՞վ է հաղթողը, և ո՞վ է պարտվողը։

Այս հարցի օբյեկտիվ քննարկման համար անհրաժեշտ է այն դիտարկել երկու տեսանկյունից՝ ունեցած կորուստների առումով և նախօրոք դրված նպատակներին հասնելու առումով։

Բախումների ընթացքում շատ ավելի մեծ կորուստներ ունենալը երբեք չի կարող դառնալ հաղթելու կամ պարտվելու չափանիշ, վկան՝ Երկրորդ աշխարհամարտում ամենամեծ կորուստներն ունեցած, բայց նաև հաղթած ՍՍՀՄ-ը։

Այս իմաստով, Իսրայելի ու Իրանի միջև ներկա պատերազմում շատ ավելի մեծ նյութական կորուստներ ունեցած Իրանը երբեք չի կարող համարվել պարտված կողմ, ընդհակառակը, նա հաղթող կողմ է, եթե հարցին նայում ենք այդ կոնֆլիկտի կողմերի հետապնդած նպատակների տեսանկյունից։

Եթե այս տեսանկյունից դիտարկում ենք իսրայելական կողմի նպատակների շարքը, որն Իրանի ղեկավարությանը տապալելու և ատոմային ծրագրի ոչնչացումից բացի հետապնդում էր նաև Չինաստանին ու Ռուսաստանին առավելագույն կորուստներ պատճառելը, ապա դրանցից ոչ մեկը պատերազմի արդյունքում չի իրականացել։

Այնինչ, Իրանի գործողությունների ու ռմբակոծումների արդյունքում Իսրայելի ունեցած աննախադեպ կորուստներն ու ավերածությունները ցույց տվեցին, որ նա խոցելի է բոլորի նման, և որ առանց ԱՄՆ-ի կողմից պաշտպանության նա երկար դիմադրել չի կարող, որը հեղինակության կորստի իմաստով և՛ Իսրայելի, և՛, ընդհանրական իմաստով, Արևմուտքի համար ունեցավ բացասական հետևանքներ։

Դրանից բացի, համատեղ ջանքերով պատերազմի արագ դադարեցումը բոլորի համար կարևոր հաղթանակ էր, այն իմաստով, որ կասեցվեց դեպի երրորդ աշխարհամարտ տանող հնարավոր ճանապարհներից ևս մեկը։

Արդյունքում՝ Իրանը առնվազն չի պարտվել, բայց Իսրայելի հեղինակությանը հասցրել է անդառնալի մեծ կորուստ, իսկ Իսրայելը չի հասել իր հետապնդած հիմնական նպատակներից ոչ մեկին և զգացել է նաև շուտափույթ կերպով պատերազմը դադարեցնելու կարիք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1813

Մեկնաբանություններ